Audi-ն ներկայացրել է համակարգչի՝ ֆուտուրիստիկ դիզայնով ստեղնաշար (լուսանկարներ)

19:36 • 11.12.16

Գերմանական հեղինակավոր Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է արտասովոր արտադրանք՝ համակարգչի ստեղնաշար, որն աչք է շոյում ֆուտուրիստիկ դիզայնով:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Audi Layer անվանումը. դրա վրա դաջված է գերմանական ավտոբրենդի՝ բոլորին հայտնի օղակաձև տարբերանշանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղնաշարի արտաքին տեսքի ձևավորմամբ զբաղվել է դիզայներ Ջարիմ Քուն, ով, Audi-ի սկզբունքներին համաձայն, համատեղել է շքեղությունը, որակն ու պարզությունը:

Նորույթի գնի մասին տեղեկություն չի հրապարակվել:

audi_layer_3

audi_layer_4

audi_layer_5

audi_layer_7

audi_layer_9

audi_layer_10

 

 

 

Audi-ն ներկայացրել է համակարգչի՝ ֆուտուրիստիկ դիզայնով ստեղնաշար (լուսանկարներ)