Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, որոնցից 30-ը ոստիկան է (թարմացվող, լուսանկարներ)
15.09
Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում գտնվող Վոդաֆոն ֆուտբոլային մարզդաշտի մոտակայքում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասել է 38-ի, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Հայտնի է, որ մահացածներից 30-ը ոստիկաններ են, 8-ը` խաղաղ բնակիչներ:
Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկչությունն իրականացվել է քուրդ զինյալների կողմից, թեև նշել է, որ հստակ տեղեկություն առայժմ չկա:
Հիշեցնենք, որ դեռևս ոչ մի ահաբեկչական կառույց չի ստանձնել Ստամբուլի պայթյունի պաստախանատվությունը:








12.02
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն, իր ցավակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին, հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական հարձակումն իրականացվել է «Քուրդիստանի աշծատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների կողմից:
«Հաստատ տեղեկություն չէ, բայց փաստերը տանում են դեպի ՔԱԿ: Ահաբեկչությանն աջակցող երկրները պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Քուրթուլմուշը:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Ստամբուլի կենտրոնում՝ ստադիոնի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 29 մարդ, տուժել՝ 166-ը:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն իր հերթին շտապել է հանդես գալ Ստամբուլի ահաբեկչությունը դատապարտող կոչով և հայտարարել, որ հակաահաբեկչական պայքարում Թուրքիայի իշխանություններն ամենից առաջ պարտավոր են հրաժարվել թշնամական հռետորաբանություն և բախումների հանգեցնող խտրական քաղաքականությունից:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
06.44
Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը խլել է 29 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է Milliyet թերթը՝ համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
05.02
Ստամբուլում կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 29 մարդ, ընդ որում նրանցից 27-ը ոստիկան է: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար սուլեյման Սոյլուն:
Տուժածների թիվը հասել է 166-ի: Հաղորդվում էր 15 զոհի և 70 տուժածի մասին:
03.48
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կրկնակի ահաբեկչության նպատակը որքան հնարավոր է շատ զոհ ունենալն էր:
«Այս գիշեր մենք կրկին ականատես եղանք ստոր ահաբեկչությանը: Հասկանալի է, որ ահաբեկչության նպատակը, որը տեղի էր ունեցել «Բեշիկթաշ»- «Բուրսասպորտ» ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո, զոհեի առավելագույն թիվն էր: Ցավոք մենք ունենք զոհեր և վիրավորներ»,- ասվում է Թուրքիայի նախագահի հայտարարությունում:
03.04
Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած երկու պայթյուններից տուժածների թիվը հասել է 70-ի, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
02.20
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում՝ ստադիոնի մոտակայքում կասկածելի իր են ոչնչացրել այն բանից հետո, երբդրա մոտակայքում երկու պայթյուն էր որոտացել՝ հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
01.37
Ստամբուլի կենտրոնում գտնվող ֆուտբոլային ստադիոնում ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 38-ի, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաղորդել էր , որ «Վոդաֆոն Արենա» ստադիոնի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժել է 20 ոստիկան:Ըստ Սոյլուի տեղեկությունների՝ պայթյունի պահին այդ հատվածով անցել է ոստիկանական ավտոբուս: Հաստատվել է նաև երկրորդ պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը: Հնարավոր է, որ այն մահապարտ է իրականացրել:
Al Jazeera Turk հեռուստաալիքը հաղորդել էր 15 զոհի մասին: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա:
00.50
Ականատեսնեը հաղորդել են Ստամբուլի կենտրոնում առաջին պայթյունից հետո երկրորդ պայթյունի գրանցման մասին: Նշենք, որ պայթյունը տւտեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպումից հետո, ավելի քան 20 մարդ տուժել է, հաղորդում է Daily Sabah-ը:
Մարդիկ տեղեկացնում են, որ պայթյունի տարածքում լսվել են հրազենային կրակոցներ:
Նրանց խոսքով՝ անհայտ անձինք պայթուցիկներ են նետել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի պատուհանից ինչից հետո անհետացել են:










