Tesla-ի ամերիկա-չինական մրցակիցը կներկայանա 1000 ձիաուժ հզորությամբ

00:25 • 11.12.16

Ամերիկա-չինական Lucid Motors  ստարտափը պայմանագիր է ստորագրել Samsung SDI ընկերության հետ՝ իր առաջին մոդելի համար մարտկոցների մատակարարման վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, էլեկտրական սեդանի բազային տարբերակը 1000 ձիաուժ հզորություն կզարգացնի: Samsung SDI ընկերությունը նորագույն մեքենայի համար «հաջորդ սերնդի» մարտկոցներ է պատրաստելու: Այլ պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում:

Նորարար մարտկոցների շնորհիվ էլեկտրամեքենան առանց վերալիցքավորման կկարողանա 480 կմ տարածություն անցնել, իսկ 100 կմ/ժամը կզարգացնի մոտ 3 վայրկյանում:

Lucid Motors ստարտափի առաջին մեքենան, ինչպես սպասվում է, կմրցակցի ամերիկյան Tesla Model S էլեկտրամեքենայի հետ:

 

  

 

Tesla-ի ամերիկա-չինական մրցակիցը կներկայանա 1000 ձիաուժ հզորությամբ