Ավստրալական Qantas Airways-ը կգործարկի դեպի Եվրոպա առաջին ուղիղ չվերթը
Ավստրալիայի ամենախոշոր ավիափոխադրող Qantas Airways Ltd-ն կգործարկի դեպի Եվրոպա առաջին ուղևորատար ուղիղ չվերթը, հայտնում է CNN-ը:
Ավստրալական Պերտ քաղաքից Լոնդոն 17-ժամյա թռիչքը կկատարի Boeing 787 Dreamliner օդանավը: Ավիաընկերությունը պատրաստվում է գործարկել չվերթը, որը կդառնա աշխարհում ամենաերկար չվերթներից մեկը, 2018 թվականի մարտին:
Ավելի վաղ ավիաընկերությունը ստիպված էր Եվրոպա հասնելու համար չվերթն իրականացնել Դուբայում կամ Սինգապուրում կանգ առնելով:
«Ավստրալացիները նախկինում երբեք չեն ունեցել ուղիղ կապ Եվրոպայի հետ, այնպես որ դա մեզ համար հսկայական հնարավորություններ է բացում»,- ասել է Qantas-ի գլխավոր տնօրեն Ալան Ջոյսը:
Պերտ-Լոնդոն չվերթի հեռավորությունը կազմելու է 14.400 կիլոմետր:










