Ստամբուլի ահաբեկչության ժամանակ զոհված կամ վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. Տ. Բալայան

10:40 • 12.12.16

Որևիցե տեղեկատվություն չկա այն մասին, թե դեկտեմբերի 11-ին Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի Վոդաֆոն ֆուտբոլային մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կան հայեր և ՀՀ քաղաքացիներ: 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ստամբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել, շուրջ 38 մարդ զոհվել է: Հայտնի է, որ մահացածներից 30-ը ոստիկաններ են, 8-ը` խաղաղ բնակիչներ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ազատ Քուրդիստանի բազեները»։