Մեծ Բրիտանիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել

12:27 • 12.12.16

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալել են 6 մարդու, հայտնում է Reuters գործակալությունը:


Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը կին է: Լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում:


Հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, բրիտանական արտաքին հետախուզական MI6 ծառայության տնօրեն Ալեքս Յանգերը հայտարարել էր, որ վերջին երեք տարվա ընթացքում բրիտանական հատուկ ծառայությունները կարողացել են 12 ահաբեկչություն կանխել Միացյալ Թագավորության տարածքում: