Արմավիրի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

09:08 • 12.12.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 12-ին՝ ժամը 02.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում քաղաքացու դի կա, որին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Ե. Թ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: