Մոսկովյան դատարանը պարտավորեցրել է РБК մեդիահոլդինգին 390 000 ռուբլի վճարել «Ռոսնեֆտ»-ի հայցով
Մոսկվայի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ռուսական РБК (ՌԲԿ) մեդիահոլդինգին 390 հազար ռուբլի վճարել «Роснефть» («Ռոսնեֆտ») պետական ընկերության հայցով՝ որպես փոխհատուցում վարկանիշը վնասելու համար, գրում է meduza.io-ն:
РБК-ն նաև պարտավորվել է հեռացնել «Роснефть»-ի մասին հրապարակումը և հերքում հրապարակել:
Դատարանի վճիռը կատարելու համար մեդիահոլդինգն ունի տասը օր: Հայցով որպես ամբաստանյալ անցնողներց մեկը՝ լրագրող Տիմոֆեյ Դզյադկոն, հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
«Роснефть»-ը հայց էր ներկայացրել РБК-ի դեմ 2016 թվականի ապրիլին հրապարակված հոդվածից հետո: Նյութում նշվում է, որ «Роснефть»-ի ղեկավար Իգոր Սեչինը խնդրել է կառավարությանը պարտավորեցնել պետական ընկերության բաժնետոմսերի ապագա գնորդին չհամագործակցել BP բրիտանական նավթագազային ընկերության հետ, որպեսզի նա չկարողանա ստանալ գերակշիռ փաթեթը: Նյութը հիմնված է եղել РБК-ի անանուն աղբյուրների տեղեկությունների վրա:
Դատարանում РБК-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերության ներկայացրած 3 միլիարդ ռուբլու վճարման պահանջը կհանգեցնի հոլդինգի փակմանն ու լրագրողների սնանկությանը:










