Հայտնի է Մերձդնեստրի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Վադիմ Կրասնոսելսկին հաղթանակ է տարել չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահի ընտրություններում՝ հավաքելով 62 տոկոս ձայն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ին:
Նշվում է, որ Կրասնոսելսկիի հիմնական մրցակից երկրի գործող նախագահ Եվգենի Շևչուկը ստացել է ձայների ընդամենը 28 տոկոսը:
Ընտրություններն անցկացվել են կիրակի: Ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 59 տոկոս:
Նախագահի պաշտոնին հավակնում էր վեց թեկնածու:
Վադիմ Կրասնոսելսկին խորհրդարանի նախագահ էր դարձել 2015 թվականի դեկտեմբերին:










