Նեթանյահուն ցանկանում է պայմանավորվել Թրամփի հետ իրանական գործարքի չեղարկման մասին

10:03 • 12.12.16

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման մասին, հաղորդում է Associated Press-ը:


CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում իսրայելցի վարչապետը հայտարարել է, որ նա ունի այդ գործարքը խզելու առնվազն հինգ տարբերակ: Նա հրաժարվել է նշել մանրամասները:


Պաշտոնյան հույս է հայտնել, որ Թրամփը լավ բարեկամ կլինի Իսրայելին, և երկու երկրները կկարողանան միասին աշխատել Իրանի հետ համաձայնագիրը չեղարկելու ուղղությամբ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թրամփին կոչ է արել չչեղարկել Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը:


Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքվել է 2015-ին՝ Իրանի և միջազգային «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջև: Ըստ համաձայնագրի` Իրանը պետք է 98 տոկոսով կրճատի ուրանի պաշարները`հաջորդ 15 տարիների ընթացքում աստիճանաբար հրաժարվելով իր ցենտրիֆուգներից։