Նեթանյահուն պատմել է Սիրիայի հարցով Պուտինի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին

09:52 • 12.12.16

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի հարցով բանակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այդ հարցով:


Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ռազմական գծով իր քայլերը համակարգում է Ռուսաստանի հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել անցանկալի կոնֆլիկտներից:


«Մենք դա անում ենք, քանի որ ոչ ոք չի ցանկանում չկանխատեսված բախում Իսրայելի և Ռուսաստանի միջև»,-ասել է Նեթանյահուն:


Նա նաև հավելել է, որ ինքը Պուտինին վստահեցրել է սիրիական հակամարտությանը չխառնվելու հարցում: Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ թույլ չի տա Իրանին Իսրայելի վրա հարձակվել Սիրիայի միջոցով:


Աղբյուրը նկատում է, որ իր խոսքում Նեթանյահուն Պուտինի հետ հարաբերություններն «ընկերական» է որակել: