Կիմ Չեն Ընի կինը գաղտնի երեխա է ունեցել. լրատվամիջոցներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը, հնարավոր է, որդի է ունեցել: Նման ենթադրությամբ է հանդես եկել բրիտանական The Daily Star-ը:
Լրագրողները նման եզրակացության են եկել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Լի Սոլ Չժուն չի հայտնվել հանրության մեջ վերջին ութ ամիսների ընթացքում: Այդ ամբողջ ընթացքում հարավկորեացի փորձագետները, որոնք հետևում են ԿԺԴՀ-ի առաջատար ԶԼՄ-ներին, փորձել են պարզել առաջին տիկնոջ երկարատև բացակայության պատճառները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկարատև բացակայությունից հետո առաջին անգամ նրան նկատել են դեկտեմբերի 5-ին՝ ռազմական կործանիչների փորձարկումների ժամանակ: Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթի հրապարակած լուսանկարում Լի Սոլ Չժուն նստած է սեղանի շուրջ:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընի առաջին երեխայի մասին միջազգային հանրությունը պատահաբար է տեղեկացել: Հյուսիսկորեացի առաջնորդի դստեր մասին հայտնել էր NBA-ի նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, որը 2013-2014 թվականներին բազմիցս այցելել է ԿԺԴՀ:
Լի Սոլ Չժուն և Կիմ Չեն Ընը՝ դեկտեմբերի 5-ին











