ՆԱՍԱ-ն ցույց է տվել Մարսի ամենացուրտ վայրը, որտեղ օդի ջերմաստիճանը հասնում է -130 աստիճանի (լուսանկար)

11:43 • 12.12.16

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Մարսի ամենացուրտ վայրի լուսանկարը, որում պատկերված է ածխածնի երկօքսիդից (չոր սառույց) գոյացած հաստ շերտը:


Ինչպես նշում է photojournal.jpl.nasa.gov-ը, չոր սառույցի շերտի հաստությունը մարսիական ամեն տարի մի քանի մետրով ավելանում է:


Աղբյուրը մանրամասնում է, որ Մարսի Հարավային բևեռում արված լուսանկարում պատկերված է բևեռային գլխարկը, որը գոյացել է սառած ածխածնի երկօքսիդի տեսքով մթնոլորտից թափվող ձյան շնորհիվ:


Հայտնի է, որ այս վայրում օդի ջերմաստիճանը հասնում է, ըստ Ցելսիուսի սանդղակի, -130 աստիճանի:

 

ՆԱՍԱ-ն ցույց է տվել Մարսի ամենացուրտ վայրը, որտեղ օդի ջերմաստիճանը հասնում է -130 աստիճանի (լուսանկար)