Նոր Mercedes-Benz E-Class կուպեի լուսանկարները տարածվել են համացանցում (ֆոտոշարք, տեսանյութ)

17:16 • 12.12.16

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր E-Class կուպեի վերաբերյալ տեսանյութ, որը գաղտնազերծում է պաշտոնապես ներկայացվելիք մոդելի դիզայներական առանձնահատկությունները:


Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 14-ին Դետրոյթում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի ժամանակ:


Տեսանյութի հրապարակումից հետո բելգիական AutoTijd կայքը ներկայացրել է մեքենայի` նախկինում չցուցադրված լուսանկարները:


Աղբյուրը մանրամասնում է, որ երկդռնանի կուպեն կառաջարկվի բենզինային 3 շարժիչով, որոնք կունենան 184, 245 և 333 ձիաուժ հզորություն: Դրանցից զատ՝ կառաջարկվի նաև կուպեի 194 ձիաուժ հզորությամբ դիզելային տարբերակը:

 

Изображения нового купе Mercedes-Benz E-Class выложили в Сеть

 

 

 

Նոր Mercedes-Benz E-Class կուպեի լուսանկարները տարածվել են համացանցում (ֆոտոշարք, տեսանյութ)