Պուտինն այն մարդը չէ, ում կարելի է թերագնահատել. ՄքՔեյն

11:04 • 12.12.16

ԱՄՆ Արիզոնա նահանգից սենատոր Ջոն ՄքՔեյնը հուսով է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհետևի խորհուրդներին և Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն կվարի ուժի դիրքից, հայտնում է CBS-ը:


ՄքՔեյնը հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Թրամփի դիրքորոշմամբ՝ հիշեցնելով, որ Պուտինն այն մարդը չէ, ում կարելի է թերագնահատել:


«Վլադիմիր Պուտինն ավազակ է, մարդասպան և ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե, КГБ) գործակալ։ Եկեք Վլադիմիր Պուտինին անվանենք այն, ինչ նա կա: Նշանակո՞ւմ է դա, որ դուք չպետք է նրա հետ գործ ունենաք կամ խոսեք նրա հետ: Իհարկե ոչ, դուք կարող եք խոսել նրա հետ: Բայց դուք պետք է դա անեք այնպես, ինչպես դա անում էր Ռոնալդ Ռեյգանը, մասնավորապես՝ ուժի դիրքից»,- ասել է սենատորը։


Նա հույս է հայտնել, որ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում կհետևի այնպիսի մարդկանց խորհուրդներին, ինչպիսին է Պենտագոնի ապագա ղեկավար գեներալ Ջեյմս Մատիսը: