Արսեն Ավակովը հրաժարական չի տվել. Ավակովի խորհրդական

17:59 • 13.12.16

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական չի տվել, երկու տարի է`«հրաժարական է» տալիս: Այս մասին  Tert.am –ին հայտնեց Արսեն Ավակովի օգնական Մերի Հակոբյանը:

«Երկու տարի է`գրում են, որ  հրաժարական է տալիս: Ռուսաստանը շատ է ցանկանում, որ ինքը հրաժարական տա: Դրա համար էլ գրում են»,- ասաց Մերի Հակոբյանը:

Նշենք, որ երկրորդ օրն է` Արսեն Ավակովի մասին ռուսական, ապա նաև հայկական կայքերը գրում են` մանրամասնելով անգամ, որ հրաժարականից հետո նա մեկնել է արտերկիր:

Նշենք, որ Արսեն Ավակովն ինքը երկու ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ծառայողական ինչ-որ կենտրոն բացելու մասին: