Կանադայում փրկարարներն օգնել են եղջերուին դուրս գալ սառած գետից` կոտրելով սառույցի շերտերը (տեսանյութ)
Կանադացի փրկարարները մուրճ ու կացնով կոտրել են Նյու Բրանսուիկ նահանգում գտնվող գետի սառույցները, որպեսզի դուրս բերեն սառած ջրում խցանված 225 կգ կշռող հյուսիսային եղջերուին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, փրկարարական աշխատանքները 90 րոպե են տևել: Մինչդեռ փրկարարներն աշխատում էին կոտրել կենդանուն շրջապատող սառույցը, եղջերուն հանգիստ դիտում էր առանց շարժվելու: Սառույցներից ձերբազատվելուց հետո եղջերուն ինքնուրույն դուրս է եկել գետից և հեռացել:










