«Լուսավոր Հայաստան»-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով. Քրիստ Մարուքյան

16:54 • 13.12.16

 

«Լուսավոր Հայաստան»-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը:

Նշենք, որ ընտրություններից հետո քաղաքական ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են նիստը, չեն մասնակցում ավագանու աշխատանքներին, իսկ ՀՀԿ-ն քվորում չունենալու պատճառով նիստեր անցկացնել չի կարողանում:

Քրիստ Մարուքյանն այս առումով նշեց, որ եթե երեք ամիս շարունակ ավագանին նիստեր չի գումարում, դա հիմք է, որ Կառավարությունը որոշում կայացնի ավագանու լուծարման համար: «Հունվարի 10-ին ավարտվում է եռամսյա ժամկետը: Մենք կդիմենք կառավարությանը, թե ինչ որոշում կկայացնի գործադիր մարմինը, դրա մասին կխոսենք: Չկա մեծամասնություն, չպիտի լինի նաև քաղաքապետ` տվյալ ուժի կողմից»,- ասաց Մարուքյանը: