Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի կողմից հրավիրված ասուլիսը՝ ի նշան լրագրողական համերաշխության (տեսանյութ)

13:51 • 13.12.16

 

ԱԺ «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից այսօր Ազգային Ժողովում հրավիրված ասուլիսը չկայացավ: Լրագրողները բոյկոտեցին ասուլիսը՝ ի նշան լրագրողական համերաշխության:

Հիշեցենք, որ օրեր առաջ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել էր hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Միջադեպից հետո պատգամավորը ներողություն էր խնդրել Խորհրդարանից և ոչ լրագրողից, լրագրողին անվանելով խուլիգան: