Հալեպում շարունակում են տոնել քաղաքի ամբողջական ազատագրումը (տեսանյութ)

23:30 • 13.12.16

Մարդիկ դուրս են եկել Հալեպի փողոցներ` ողջունելու կառավարական ուժերի հաղթանակը գրոհայինների նկատմամբ:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, մարդիկ ծածանում են ազգային դրոշներն ու երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դիմանկարները:

Նշվում է, որ քաղաքը գրոհայիններից ամբողջական ազատագրման մասին պաշտոնական հաղորդում չի ստացվել:  Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ գրոհայինների վերահսկողության տակ գտնվում էր դեռ 3 քառ. կմ տարածություն:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ազատագրված տարածքների ականազերծումն արդեն սկսվել է: