Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել թիվ 46 ավտոբուսը (լուսանկարներ)

11:18 • 13.12.16

Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու վրա: Թիվ 46 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։ 

Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ առավոտյան ժամը 10:45-ին «Միքայելյան» հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ վթարի հետևանքով տուժած մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածը 0424 Տ ավտոբուսի վարորդն է:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, հանգամանքները պարզվում են: