Վաճառքում են հայտնվել Apple-ի նորագույն անլար ականջակալները

19:09 • 13.12.16

Apple ընկերության` այս տարվա նորույթներից մեկը` AirPods անլար ականջակալներն արդեն վաճառքում են հայտնվել Apple Store առցանց խանութում:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, նորագույն գաջեթի արժեքը կազմում է 159 դոլար: Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունն այս նորույթը ներկայացրել է սեպտեմբերին` iPhone 7 և iPhone 7 plus սմարթֆոնների հետ միասին: Սակայն այն ժամանակ նշվել էր, որ մատակարարումը կսկսվի հոկտեմբերի վերջին:

Հոկտեմբերին ընկերությունը հետաձգեց ականջակալների թողարկումը` չնշելով, թե երբ դրանք կհայտնվեն վաճառքում: Ընկերությունից հայտնում են, որ արդեն կատարված պատվերները տեղ կհասնեն նախքան Սուրբ Ծնունդը` դեկտեմբերի 21-ին:

 

 


  

 

 

 

Վաճառքում են հայտնվել Apple-ի նորագույն անլար ականջակալները