Google-ը հրաժարվել է ինքնակառավարվող մեքենայի ստեղծումից. The Verge

14:22 • 13.12.16

Google ընկերությունը հրաժարվել է առանց սովորական ղեկի և ոտնակի սեփական ինքնակառավարվող ավտոմեքենայի ինքնուրույն ստեղծումից, հայտնում է The Verge առցանց պորտալը:


Կայքի տեղեկություններով՝ այդ որոշման հետևում կանգնած են Google-ի սեփականատեր Alphabet կորպորացիայի տնօրեն Լարի Փեյջը և ընկերության ֆինանսական տնօրեն Ռուտ Պորատը: Միևնույն ժամանակ, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը հանդես է գալիս զրոյից սեփական ավտոմեքենայի ստեղծման գաղափարի օգտին:


Պորտալի տվյալներով՝ այժմ Google-ը կկենտրոնանա ավտոարտադրողների հետ գործընկերության վրա և պատրաստվում է 2017 թվականի վերջին ինքնակառավարվող մեքենան համատեղ օգտագործելու ծառայություն գործարկել:


Fiat Chrysler-ն արտադրում է Google-ի համար մեքենայի նոր նախատիպ, և եթե փորձարկումը բարեհաջող անցնի, դրանք, ի վերջո, կօգտագործվեն կոմերցիոն ծառայությունում: Երկու ընկերությունները գործընկերության մասին հայտարարել են մայիսին:

Google-ը հրաժարվել է ինքնակառավարվող մեքենայի ստեղծումից. The Verge