Գորիսում 17-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել
Դեկտեմբերի 12-ին Գորիսում 17-ամյա մի աղջիկ հոսպիտալացվել է դեղորայքային թունավորմամբ, տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն։
«Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին «Գորիս» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2000 թվականին ծնված քաղաքացի»,-ասացին ոստիկանությունից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից նաև հայտնեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Tert.am–ի տեղեկություններով 17-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել:










