Ինձ համար պատիվ է լինել զարմանահրաշ կազմակերպության մի մասը. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ՅՈւՆԻՍԵՖ-ի գործունեության 70-ամյակի առթիվ

20:26 • 13.12.16

Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում` միանալով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը:

«Քանի որ մենք բոլորս երեխաներ են եղել:  Այս տարի ՅՈւՆԻՍԵՖ-ը դառնում է 70 տարեկան և ինձ համար մեծ պատիվ է լինելու այս զարմանահրաշ կազմակերպության մի մասը: Կյանքի լավագույն սկիզբ յուրաքանչյուր երեխայի համար», - գրել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպանը:

Իր գրառմանը կից Մխիթարյանը նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի աշխատանքին նվիրված տեսանյութ է հրապարակել: