Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն ուժեղացված հսկողության տակ է առնվել հակառուսական հանրահավաքների պատճառով

17:13 • 13.12.16

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ՝ դիվանագիտական առաքելության շենքի մոտ անցկացվող հակառուսական ակցիաների առնչությամբ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է գլխավոր հյուպատոսության մամուլի քարտուղար Սերգեյ Լոսևը:


«Վերջին օրերի ընթացքում Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի առաջ երեք հանրահավաք է անցկացվել Հալեպում իրավիճակի առնչությամբ։ Դրանցից ամենախոշորին մինչև 250 մարդ է մասնակցել»,- ասել է դիվանագետը:


«Այդ միջոցառումների անցկացման ժամանակ և դրանց ավարտից հետո մեր գլխավոր հյուպատոսության շենքի մոտ մշտապես գտնվում են ոստիկանության աշխատակիցներ»,- նշել է Լոսևը: