Lufthansa-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում

09:52 • 13.12.16

Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Հյուսթոնից Ֆրանկֆուրտ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայանում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով:


Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 500 ուղևոր, հաղորդում է korrespondent.net-ը։


Իրավապահ մարմիններում հաղորդում են, որ դեռևս ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել: