Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը չի ներկայացել իր դատական նիստին
Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen մակնիշի մեքենայով փողոցային մրցավազքերին մասնակցությամբ հայտնի դարձած Մառա Բաղդասարյանը չի ներկայացել դատական նիստին, որի ժամանակ քննվել է երթևեկության կանոնների խախտման դիմաց տուգանքները չվճարելու հարցը:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով մոսկովյան դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյին: Ընդհանուր առմամբ՝ 10 վարչական նյութերի քննման արդյունքում դատավորը Բաղդասարյանին պարտավորեցրել է 27 000 ռուբլի տուգանք վճարել:
Սկանդալային սթրիթռեյսեր Բաղդասարյանի նկատմամբ 24 օրվա վարչական կալանք է սահմանվել, որոնք նա արդեն անցել է, ինչպես նաև 595 ժամյա հարկադիր աշխատանքներ և 171 000 ռուբլի ընդհանուր տուգանք: Նա պետք է բակային հավաքարարի աշխատանք կատարի Մոսկվայի թաղամասերից մեկում:










