Երևանի Բ2 թաղամասի «Սիրո հավատ» այգու մոտակայքում զենք է հայտնաբերվել

15:02 • 13.12.16

Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի «Սիրո հավատ» այգու մոտակայքում` աղբակույտում, հայտնաբերվել է զենք:

Ւնչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: