Ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է interfax.ru-ն:
«Ես ընտրությունների եմ գնում ծրագրով, թե ինչպես Ռուսաստանը դարձնել արդար և ժամանակակից: Ինչպես վերացնել կոռուպցիան… Մեզ պետք է ազնիվ խոսակցություն, այլ ոչ ևս մի կեղծ հեռուստաշոու: Ես պատրաստ եմ ապացուցել ցանկացած մրցակցի հետ վեճում, որ իմ ծրագիրն ավելի լավն է, քան ներկայիս կուրսը»,- ասված է Նավալնիի նախընտրական արշավի կայքում:
Նավալնին նշել է, որ վերջին մրցակցային նախագահական ընտրությունները Ռուսաստանում եղել են ավելի քան 20 տարի առաջ:
«Մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, պահանջում ենք նախագահի իրական ընտրությունների անցկացում»,- ասված է կայքում:
Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի մարտի 11-ին:










