Դրամապանակից գողություն կատարած 19-ամյա աղջիկը խոստովանությամբ ներկայացել է ոստիկանություն

10:29 • 13.12.16

 

1977 թ. ծնված Վարդանուշ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1997 թ. ծնված Մարիամ Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն: