Պուտինը լրագրողներին ցույց է տվել Ճապոնիայում իրեն նվիրած Յումե շանը (լուսանկարներ)
Ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրել է Յումեին՝ ակիտա-ինու տեսակի շանը, որը նա նվեր էր ստացել Ճապոնիայի հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետ Նորիհիսա Սատակեի կողմից 2012 թվականին, գրում է «Комсомолькая Правда»-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ իր շունը շատ լավ վիճակում է: «Ինձ ասել են, որ դուք ցանկանում էինք տեսնել Յումեին, խնդրեմ, ես ձեզ նրան ցույց տվեցի, նա հիանալի վիճակում է»,- ասել է Պուտինը:
Ի պատասխան ԶԼՄ-ների աշխատակիցները խոստովանել են, որ «փոքր-ինչ զարմացել են և վախեցել՝ տեսնելով, որ հանդիպումը նման կերպ է սկսվում»: Դրան Պուտինը պատասխանել է՝ «Ճիշտ եք արել, որ վախեցել եք, որովհետև նա խիստ շուն է»: «Շատ մարդ կա այստեղ, տեսախցիկներն աշխատում են, լուսարձակները լուսավորված են, ֆոտոխցիկներն աշխատում են, և նա կատարում է հսկող գործառույթներ»,- ասել է նա:
Ինչպես հիշեցնում է կայքը, 2012 թվականին Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետը ՌԴ նախագահին շուն է նվիրել՝ Յումե անունով, ինչը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «երազանք»: Այդկերպ նա երախտագիտություն է հայտնել օգնության համար, որը Ռուսաստանը տրամադրել է իր երկրին 2011 թվականի տարերային աղետներից հետո:















