Ամերիկացիները հզոր ժողովուրդ են, բայց նրանց բացառիկության մասին խոսել չարժե. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերում ամերիկյան ազգի բացառիկության մասին ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի թեզին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկասկած, Միացյալ Նահանգները հզոր երկիր է, և ամերիկացի ժողովուրդը՝ հզոր ժողովուրդ, կասկած չկա, ոչ մեկ չի վիճում, բայց խոսել բացառիկության մասին, ինձ թվում է, բացարձակ ավելորդ է, և դա որոշակի խնդիրներ է ստեղծում փոխհարաբերություններում՝ և ոչ միայն Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը ճապոնական ԶԼՄ-ներին՝ Ճապոնիա այցից առաջ տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում էր զարգացնել հարաբերություններն ԱՄՆ գործող վարչակազմի հետ, բայց դա չստացվեց՝ «կարևոր ուղղություններով հակասությունների պատճառով»:










