Ռուսաստանում եկեղեցի են բացել խոշոր առևտրի կենտրոնում
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում գտնվող խոշոր առևտրի կենտրոնը դարձել է Ռուսաստանի և, հավանաբար, ողջ աշխարհի առաջին առևտրի սրահը, որն ունի իր սեփական եկեղեցին:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, եկեղեցին խանութում բացվել է, որպեսզի առօրյայում գերզբաղված անձինք կարողանան գնումներ կատարելիս եկեղեցի մտնել և աղոթել, խոստովանություն անել կամ պարզապես մի քանի րոպե մեկուսանալ հոգևոր լռության մեջ:
Եկեղեցին գործում է այս տարվա գարնանից: Առևտրի սրահի ղեկավարությունը խնդրել է քահանային «ապահովել անվտանգության աշխատակիցների և այցելուների հոգևոր սնունդը»:
Քահանայի գործը հեշտացնելու համար նրան սենյակ է հատկացվել առևտրի կենտրոնում, որտեղ նա կկարողանա լսել հաճախորդների խոստովանությունները:










