Դահուկասահքն ինձ համար նույն բանն է, ինչ գոլֆը` նախագահի համար. Միշել Օբամա

16:29 • 13.12.16

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, որ սիրում է զբաղվել դահուկասահքով:

Associated Press-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին Միշել Օբաման այցելել է երկրի մանկական հիվանդանոցներից մեկն ու շփվել հիվանդների հետ: Այցի ժամանակ նա հայտնել է, որ ձմռանն իր սիրելի զբաղմունքը դահուկասահքն է, քանի որ այն թույլ է տալիս մաքուր օդ շնչել «հերմետիկ կնքված» Սպիտակ տնից դուրս:

Դրանից բացի, առաջին տիկինն ասել է, որ հասկանում է, թե ինչու է իր ամուսինը գոլֆ խաղում ամեն հարմար առիթով: Նրա խոսքով` այդ պահերին Բարաք Օբաման կարողանում է «երկար ժամանակով դրսում լինել նորմալ մարդու պես»:

«Ձմռանը դահուկասահքը նույնն է ինձ համար, ինչ գոլֆը` Բարաք Օբամայի համար: Սա հրաշալի մարզանք և զվարճալի ժամանց է, բայց նաև` մի քիչ վախենալու: Ամեն ինչ միաժամանակ»,- հավելել է Միշել Օբաման: