Այսօր հայտնի կդառնա ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարի անունը կհայտարարի դեկտեմբերի 13-ի առավոտյան:
«Նոր պետքարտուղարի վերաբերյալ իմ հայտարարությունը կանեմ վաղն առավոտյան»,-Twitter-ի իր միկրոբլոգում երեկոյան գրել է միլիարդատերը:
Նշենք, որ տվյալ պաշտոնի գլխավոր հավակնորդը, ըստ արևմտյան ԶԼՄ-ների, ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնն է:
Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:










