Պետական սահմանը հատած ու Նախիջևան անցած քաղաքացու գործով դատաքննություն կսկսվի
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Հենրիկ Սարիբեկի Աղեկյանի` ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և Նախիջևանի ինքնավար հանրապետություն անցնելու հարցը:
Ըստ մեղադրանքի`2016 թվականի օգոստոսի 05-ից մինչև օգոստոսի 06-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղի Ա.Ալեքսանյան փողոցի 12-րդ տանից դուրս է եկել, առանց համապատասխան փաստաթղթերի և առանց համապատասխան թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք:
Նշենք, որ կասկածյալն ինքը դատական նիստին ներգրավված չէ, որպես խափանման միջոց` գրված է `«այլ», իսկ Հենրիկի փոխարեն դատարանում որպես ներկայացուցիչ է ներգրավված նրա եղբայրը` Անդրանիկ Սարիբեկի Աղեկյանը:
Գործը Արարատի և Վայոց ձորի դատարան է ստացվել դեկտեմբերի 12-ին:










