Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի նշան Հալեպի հետ համերաշխության

18:36 • 14.12.16

Չորեքշաբթի երեկոյան Փարիզում կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի նշան սիրիական Հալեպ քաղաքի հետ համերաշխության: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ան Իդալգոն, գրում է interfax.ru-ն:


«Այդ խորհրդանշական քայլի նպատակը, որն արվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող հուշարձանի վրա, հերթական անգամ միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ անելն է»,- ասված է Փարիզի քաղաքապետի հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ազատագրումը «Ջեբհաթ ան- Նուսրա» խմբավորման գրոհայիններից։