2016-ին գաղտնազերծված ամենատարօրինակ մեքենաները (լուսանկարներ)

21:37 • 14.12.16

Ավտոարտադրողները ջանք չեն խնայում զարմացնելու իրենց կոնցեպտային մոդելներով ու  հատկապես նորարար տեխնոլոգիաներով համալրված դիզայնով:

Բարձր տեխնոլոգիական համակարգերով համալրվում են նաև նորագույն մեքենաների սրահները` մատնանշելով ապագայի տրանսպորտային միջոցների փոփոխությունը: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում 2016-ին ցուցադրված ամենատարօրինակ մեքենաները:

 

1.Rolls-Royce Vision 100 կոնցեպտային մեքենան ներկայանում է արտասովոր դիզայնով ու ամնբողջությամբ ինքնագնաց համակարգով, ինչպես նաև երկտեղանոց բազմոցով և հսկայական հեռուստացույցով:

 

 

2.Toyota-ն ցուցադրել է ամբողջովին էլեկտրական արտաճանապարհայինը, որը համալրված է սեփական գրասենյակային տարածքով:

 

 

3.Faraday Future ընկերությունը հունվարին գաղտնազերծել է իր առաջին կոնցեպտը, որը նախատեսված չէ զանգվածային արտադրության համար:

 

 

4.Toyota-ն ապրիլին ներկայացրել էր ամբողջությամբ փայտից պատրաստված մեքենան, որը կազմված է միմյանց հանգուցված 86 փայտե տախտակներից: Մեքենան իրականում հնարավոր է նաև վարել:

 

 

5.Ֆրանսիական Renault ընկերությունը էլեկտրական կոնցեպտային մեքենան է ներկայացրել, որի առանձնահատկությունը ամբողջությամբ վեր բարձրացող տանիքն է:

 

 

6.Հոլանդական ընկերությունը Tesla Model S մեքենան վերածել է իրական դիակառքի: Սգո տրանսպորտային միջոցներ պատրաստող ընկերությունը 8 ամիս է աշխատել այդ մոդելի վրա:

 

 

7.Այս տարի United Nude կոշիկ պատրաստող ընկերությունը էլեկտրական մեքենա է ներկայացրել, որն ավելի շուտ տիեզերանավի տեսք է ստացել:

 

 

8.Mercedes-ը գեղեցիկ Maybach կոնցեպտային մոդել է պատրաստել, որն օժտված է եզակի արտաքին դիզայներական տարրերով, մասնավորապես` մկրատաձև դռներով:

 

 

9.Շվեյցարական Rinspeed ավտոարտադրողը նույնպես ներկայացել է կոնցեպտային մոդելով, որը ներկայանում է որպես «այգի` անիվների վրա», քանի որ դիմային ապակու ներքևի հատվածում պարտեզային տարածք է առանձնացված:

 

 

 

2016-ին գաղտնազերծված ամենատարօրինակ մեքենաները (լուսանկարներ)