Հրապարակվել է Կահիրեի ղպտիական տաճարում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը

16:52 • 14.12.16

Համացանցում տարածվել է անցած կիրակի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր ղպտիական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտը հանգիստ մուտք գործում քրիստոնեական տաճար, ինչից հետո վայրկյաններ անց պայթյուն է որոտում:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 22-ամյա մահապարտի՝ Աբու Աբդալահ ալ-Մասրիի մոտ 12 կգ քաշով պայթուցիկ է եղել, որը խլել է 6 երեխայի և 19 կնոջ կյանք, ևս 49 հոգի վնասվածքներ է ստացել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Եգիպտոսի իշխանությունների կողմից հրապարակված տեսանյութը ֆիքսվել է ղպտիական ուղղափառ Սուրբ Մարկոս տաճարի դիմացի մայթից:


Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրերին էին շրջանառվում առ այն, որ պայթուցիկը տաճարի տարածք մտցնողը կին է եղել:

 

A nun inside the cathedral looked shellshocked, pictured, and could not hold back her tears after the deadly attack

A 12kg bomb detonated inside a church beside St Mark's Cathedral in Cairo this morning in the city centre