Երևանում քաղաքացու մատը մնացել է EasyPay վճարման սարքի մեջ

12:44 • 14.12.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 14-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Բայրոն փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացու մատը մնացել է EasyPay վճարման սարքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1987 թ ծնված Ռ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: