Ferrari-ն ներկայացրել է 2.66 մլն դոլար արժողությամբ նոր «գլուխգործոցը» (լուսանկարներ)

15:36 • 14.12.16

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari մեքենաշինական ընկերության հատուկ նախագծերի բաժինը Ճապոնիայում ներկայացրել է բացառիկ մոդել, որը ստացել է J50 անվանումն ու արժե 2.66 մլն դոլար:


Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, 488 GTB Spider մոդելի հիման վրա ստեղծված նորույթը նվիրված է Ferrari-ի՝ Ճապոնիայում ներկայացվածության 50-ամյակին:


Ինչ վերաբերում է J50-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3.9 լ աշխատանքային ծավալով, 700 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով:


Հայտնի է, որ մեքենան արտադրվել է 10 օրինակով, որոնք արդեն վաճառվել են:

 

ferrari-j50-2

ferrari-j50-9

ferrari-j50-8

ferrari-j50-6

ferrari-j50-5

ferrari-j50-4

ferrari-j50-3

 

 

 

Ferrari-ն ներկայացրել է 2.66 մլն դոլար արժողությամբ նոր «գլուխգործոցը» (լուսանկարներ)