Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը

09:39 • 14.12.16

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները 5-րդ անգամ են հավանություն տվել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացման առաջարկին, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ռեժիմը նախատեսված է երկարացնել մինչև 2017թ. հուլիսի 15-ը:


Դա նշանակում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:


Հայտնի է, որ ֆրանսիացի օրենսդիրները նախագիծն ընդունել են ձայների 288 կողմ և 32 դեմ հարաբերակցությամբ:


Աղբյուրը նկատում է, որ Ֆրանսիայի սենատի կողմից նախագծի ընդունման դեպքում, երկրում կսահմանվի արտակարգ դրության ռեժիմի ամենաերկար ժամկետը՝ 20 ամիս:


Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում սահմանվել էր 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների շարքից հետո: