Գիտնականները կենտրոնական Հունաստանում հնագույն քաղաք են հայտնաբերել

19:55 • 14.12.16

Շվեդական Գոթենբուրգի համալսարանի հնէաբանները Հունաստանի կենտրոնական շրջանում հնագույն քաղաք են հայտնաբերել, որը նախկինում հայտնի չի եղել գիտությանը:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ուսումնասիրություններն իրականցվել են Կարդիցա քաղաքի մոտակայքում` Աթենքից մոտ 50 կմ հեռավորությամբ: շվեդ գիտնականների խոսքով` հայտնագործությունը կարող է փոխել պատկերացումները տարածաշրջանի պատմության մասին, քանի որ մինչ օրս ոչ մի լուրջ ուսումնասիրություն այդ շրջանում չի իրականացվել:

Գիտնականների խոսքով` ուսումնասիրությունները թույլ են տալիս ապացուցել, որ հնագույն ժամանակներում այդ տարածքում իրական քաղաքներ են գոյություն ունեցել և ոչ թե գյուղեր կամ աննշան ավաններ:

Շվեդ գիտնականներն աշխատում են հույն գործընկերների հետ և հաջորդ տարի մտադիր են շարունակել տարածաշրջանի ուսումնասիրությունները, որից հետո մտադիր են անցնել պեղումների:

 

 

 

Գիտնականները կենտրոնական Հունաստանում հնագույն քաղաք են հայտնաբերել