Ռուս պատգամավորներն առաջարկել են ամերիկյան «Գրին քարտ» վիճակախաղի նմանությամբ համակարգ ներդնել Ռուսաստանում

12:31 • 14.12.16

ՌԴ Լենինգրադի մարզի օրենսդրական մարմնում օրենքի նախագիծ է պատրաստվել, որն առաջարկում է Ռուսաստանում բնակության իրավունք ստանալու հնարավորություն տալ այն օտարերկրացիներին, որոնք կհաղթեն հատուկ վիճակախաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշենք, որ բնակության իրավունքի նման վիճակահանության համակարգ («Գրին քարտ») գոյություն ունի ԱՄՆ-ում:


Օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակության իրավունք կարող է տրամադրվել օտարերկրացի քաղաքացիներին, որոնք էլեկտրոնային վիճակախաղի հաղթող են ճանաչվել:


Նախագծի հեղինակների խոսքերով՝ վիճակախաղին կկարողանան մասնակցել միայն այն երկրների բնակիչները, որոնք ներառված են հատուկ ցանկում, որն էլ հաստատելու է դաշնային կառավարությունը, ինչպես նաև միայն 18 տարին բոլորած և միջինից ոչ ցածր կրթություն ունեցողները: Հեղինակները կարծում են, որ ցանկում կարող են ներառվել էմիգրացիայի ցածր մակարդակով պետությունները: