Մեքսիկայի սենատը հավանություն է տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացմանը

09:15 • 14.12.16

Մեքսիկայի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացմանը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:


«Ձայների 81 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տրվել մարիխուանայի օգտագործման վերաբերյալ որոշմանը»,-նշվում է երկրի խորհրդարանի վերին պալատի տարածած հայտարարությունում:


Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ մարիխուանայի օգտագործման օրինականացման հարցը պետք է քննարկման դրվի խորհրդարանի ստորին պալատում:


Նշենք, որ ավելի վաղ Մեխիկոյի արքեպիսկոպոս Նորբերտո Ռիվերան հայտարարել էր, որ երկրի կաթոլիկ եկեղեցին դեմ չէ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը:


Հայտնի է, որ Մեքսիկայի իշխանությունները թույլ են տալիս մարիխուանա աճեցնել անձնական նպատակներով, սակայն օրենքն արգելում է այն օգտագործել երեխաների կամ նրանց ներկայությամբ, ովքեր դրա համար իրենց համաձայնությունը չեն տվել: