Մեքսիկայում ոստիկանները դեպի Կալիֆորնիա տանող երկու թունել են հայտնաբերել
ԱՄՆ սահմանի մոտ գտնվող մեքսիկական Տիխուանա քաղաքում ոստիկանները հայտնաբերել են երկու թունել, որոնք տանում են ամերիկյան Կալիֆորնիա նահանգ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ թունելներից մեկն անավարտ է եղել, երկրորդը՝ գործող: Առաջին թունելը հասել է մինչև Սան Դիեգո: Դրանք եղել են իրարից մոտ 400 մետր հեռավորության վրա: Երկու կառույցները նախատեսված են եղել սահմանից այն կողմ թմրանյութ ուղարկելու համար:
Թունելները պատկանել են «Սինալոա» նարկոկարտելի անդամներին, որը գլխավորել է նարկոբարոն Խոակին Գուսմանը, որն այժմ ԱՄՆ արտահանձնման է սպասում:










