Մոսկվայի նույն թաղամասում մեկ օրում երկու երեխա է ընկել շենքի պատուհանից
Մոսկվայի Նովոկոսինո թաղամասի Նովոկոսինսկայա փողոցում գտնվող շենքից անչափահաս տղա է ընկել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Միջադեպը տեղի է ունեցել ժամը 15:30-ին. պատուհանից ընկել է ութերորդ դասարանի աշակերտը», - պատմել է աղբյուրը:
Նշվում է, որ տղան մահացել է ստացված վնասվածքներից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ին նույն փողոցի բնակելի շենքի 16-րդ հարկից վեց տարեկան տղա է ընկել և ողջ մնացել:










