Մոսկվայում երեխան ընկել է շենքի 16-րդ հարկից և ողջ մնացել

17:36 • 14.12.16

Մոսկվայի Նովոկոսինո թաղամասում երեխան ընկել է բնակելի շենքի 16-րդ հարկից և ուղղաթիռով տեղափոխվել անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայի ավիացիոն կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Մոտ մեկ ժամ առաջ Նովոկոսինո թաղամասում 16-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան ողջ է. Մոսկվայի ավիացիոն կենտրոնի բժիշկները վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Մոսկվայի արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել Նովոկոսինսկայա փողոցի վրա: Նախնական տվյալների համաձայն` երեխան վեց տարեկան տղա է: Նրա վիճակը ծանր է գնահատվում: