Մանհեթենի երկնքում հայտնված ռազմական ինքնաթիռը վախեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի բնակիչները սոցիալական ցանցերում քննարկում են Մանհեթենի երկնքում ռազմական ինքնաթիռի հայտնվելը, որն ականատեսները հասցրել են տեսանկարահանել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգտատերերի խոսքերով՝ ռազմական ինքնաթիռը պտտվել է երկնքում մոտ տասը րոպե: Կադրերում երևում է, թե ինչպես է ոչ մեծ բարձրության վրա թռչում ամերիկյան ինքնաթիռը:
Նյու Յորքի որոշ բնակիչներ կարծիք են հայտնել, որ այդկերպ նրանց հավանաբար հետևում են: Նրանք նաև ենթադրություն են հայտնել, թե դա եղել է ռազմատրանսպորտային С-130 Hercules:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության մամուլի քարտուղարը Business Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ C-130-ի թռիչքն արտոնել է գերատեսչությունը:
Ավելի ուշ Նյու Յորքի ոստիկանությունում հանգստացրել են բնակիչներին՝ հայտարարելով, որ Մանհեթենի երկնքում ինքնաթիռի թռիչքը զորավարժությունների մաս է եղել:





A video of the plane that's been circling Manhattan pic.twitter.com/Bsj5ANEeW1
— Alp Ozcelik (@alplicable) December 13, 2016
The C-130 has departed Manhattan skies and, still, nobody has any idea what it was doing. pic.twitter.com/YrQUtUKC78
— Lance Ulanoff (@LanceUlanoff) December 13, 2016










